Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետները հայտնի են

Սարգսյան-Ալիև հանդիպման ժամկետները հայտնի են

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման ժամկետներն արդեն հայտնի են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ միջնորդները նախատեսում են Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի 26-ից 27-ը տարածաշրջան կատարած այցի նպատակը մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելն էր: Այդ մասին հայտարարել էր անձամբ Ջեյմս Ուորլիքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Ներկայումս միջնորդները կողմերի հետ փորձում են հստակեցնել հանդիպման կոնկրետ օրը:



Մանրամասները կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: