Մեծ Բրիտանիան ավելացնում է հատուկ ծառայությունների ծախսերը

Մեծ Բրիտանիան ավելացնում է հատուկ ծառայությունների ծախսերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, նախօրեին վերադառնալով Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Անթալիայում ընթացող G20-ի գագաթաժողովին, հայտարարել է, որ երկիրը կավելացնի հատուկ ծառայությունների անձնակազմը առնվազն 15 տոկոսով: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



«Մենք պետք է ավելին անենք, որպեսզի մեր հատուկ ծառայությունները ունենան ռեսուրսներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մեր երկրի դեմ դավադրությունները կանխելու կամ դադարեցնելու համար», - ասել է վարչապետը՝ հիմնավորելու համար լրացուցիչ ներդրումների անհրաժեշտությունը:



Քեմերոնը նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ահաբեկչության դեմ պայքարում կդրսևորի նույնպիսի վճռականություն, ինչպես՝ նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում: