Փարիզում Քերին հրապարակել է Սիրիայում իշխանափոխության ժամկետները

Փարիզում Քերին հրապարակել է Սիրիայում իշխանափոխության ժամկետները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 17-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է,որ Սիրիայում քաղաքական անցումը հնարավոր է արդեն մի քանի շաբաթից: Այս մասին հաղորդում է RIA.Novosti-ն։
«Սիրիայում իշխանափոխությունը տեսականորեն հնարավոր է մի քանի շաբաթից: Մենք կշարունակենք ձգտել դրան: Խոսքը ոչ թե ամիսների, այլ, ինչպես մենք հուսով ենք, շաբաթների մասին է» - ասել է Քերին։