Ի՞նչ են հումորով տեռորի մասին հասկացնում ֆեսբուքյան երկու օգտատերերը

Ի՞նչ են հումորով տեռորի մասին հասկացնում ֆեսբուքյան երկու օգտատերերը


Երբեմն մարդիկ ուղիղ խոսքը հումորով են ասում, բայց դա չի նշանակում, որ հումորի մեջ ավելի շատ ճշմարտություն չկա, քան լուրջ խոսքի մեջ: Վերցնենք ֆեսբուքյան այս երկու օգտատերերի հումորով գրառումները ու կտեսնենք, որ մեկը մեկից իրատեսությունն արտացոլելով անցնում է: Եզրահանգումը թողնում եմ ձեզ.



Արմեն Մարջինյան



«Ասում ա՝ Հայաստանը միակ երկիրն ա, որտեղ ժողովուրդը իմանալով, որ ծեռարիստները ուզում են կառավարությունը գմփցնեն, անմիջապես անցավ ծեռարիստների կողմը) »:



Ֆիալկա Հախինյան



«Նորք Մարաշի բնակարանը «Ծեռարիստներին» վարձով տրամադրած տանտիրուհին էլ հենց տեսավ իր ավիրված տունը ԿԳԲ–ն ավելի լավ է վերանորոգում,անցավ ԿԳԲ–ի կողմը: Նորաթուխ չեկիստ անտեր... »



ՀԳ Ժողովրդի խոսքը անսպառ է, զուլալ, հողի տակից դուրս պրծած ջրի նման մաքուր ու չմշակված: Այն հանրության սրտին ավելի մոտ է, քան լրագրողների «լավաշ հոդվածները»:
Այնպես որ այս դառը հումոր- գրառումների մեջ այնքան դառը ճշմարտություննե՜ր կան: Ուղղակի գտնել է պետք:



Հասմիկ Բաբաջանյան