ԵՀ-ը դատապարտել է Ռուսաստանի կողմից ազատ առևտրի գոտու գործողությունների դադարեցումը

ԵՀ-ը դատապարտել է Ռուսաստանի կողմից ազատ առևտրի գոտու գործողությունների դադարեցումը

Եվրահանձնաժողովը հրապարակել է հայտարարություն, որում ասված է, որ ԵՄ հետ Կիևի ասոցացման հարցերով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի միջև եռակողմ բանակցություների ձախողման մեղավորը Մոսկվան է: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



«Բանակցությունների ողջ ընթացքում ԵՄ-ն ուշադիր է եղել Ռուսաստանի հավակնությունների հանդեպ և առաջ էր քաշում առաջարկներ՝ կապված խնդրի գործնական լուծումների հետ առանց փոփոխություններ մտցնելու Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրում: Այնուամենայնիվ Ռուսաստանը առաջ քաշեց պահանջներ, որոնք հիմնավորված չէին կամ չէին կարող ընդունելի լինել, քանի որ չէին համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության կամ ԵՄ նորմերին», - ասված է հայտարարության մեջ:



Եվրահանձնաժողովում նաև հայտարարել են, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի կողմից ազատ առևտրի գոտու գործողությունների դադարեցումը հանդիսանում է քաղաքական ճնշում և հակասում է մինսկյան համաձայնագրեւոմ շարադրված՝ եռակողմ խմբի բանակցությունների կանոններին: