Հյուսիսային Կորեան «հակամիլիտարիզացիոն» քայլի է դիմում

Հյուսիսային Կորեան «հակամիլիտարիզացիոն» քայլի է դիմում

Փհենյանը կոչ է արել քանդել Կորեական թերակղզին երկու մասին բաժանող բետոնե պատը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Հրապարակած փփաստաթղթում ասվում է, որ «բետոնե արգելքի վերացումը կկապի Հյուսիսի և Հարավի բաժանված հողերը և կունենա կարևորագույն նշանակություն՝ երկրի բարգավաճման և վերամիավորման արագացման գործում, կբացի հիանալի հեռանկարներ Հյուսիս-Արևելյան Ասիայում տնտեսական համագործակցության հետագա ընդլայման համար»:



Դրանից բացի, Փհենյանը կոչ է արել նաև խաղաղ պայմանագիր կնքել ԿԺԴՀ և ԱՄՆ միջև, ինչպես նաև «դեմիլիտարիզացիոն գոտին խաղաղության գոտու վերածել» :
Դրա հետ մեկտեղ Հյուսիսային Կորեան մերժումէ վերամիավորման Գերմանիայի տարբերակը, գտնելով, որ այն փակուղային է և կարող է հանգեցնել նոր պատերազմի:



Նկարում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև դեմիլիտարիզացիոն գոտին