«ՀԺ» Եկեղեցին մտադիր է այն վերածել կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտի

«ՀԺ» Եկեղեցին մտադիր է այն վերածել կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտի

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։ ՏԿԱԻՆ-ը առաջարկում է մոտ 4 հազար քառակուսի մետր մակերեսով այդ հողակտորը եկեղեցուն հանձնել այդտեղ մշակութային կենտրոն կառուցելու խոստման դիմաց։



Թե այդ ինչ մշակութային կենտրոն է, որքան է արժենալու այն, ինչ տեսք է ունենալու նախագծում ոչ մի ակնարկ չկա։ Նշված հողակտորը գտնվում է հայտնի Սաղմոսավանքի հարեւանությամբ, Քասախի ձորի պռնկին եւ ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Կարելի է սպասել, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը մտադիր է հայաստանցիների եւ զբոսաշրջիկների համար ներկայումս բավականին գրավիչ այդ վայրը վերածել կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտի, որը եկամուտներ կապահովի եկեղեցուն»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: