«ՉԻ». ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու

«ՉԻ». ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երեկ քաղաքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու։ Այսինքն՝ նոր պետը չի լինելու ԱԱԾ համակարգից, ինչն այնքան էլ ողջունելի չի եղել Գորիկ Հակոբյանի կողմից։ Ավե|ին՝ խոսակցություններ կային, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել՝ նոր պետը լինելու է համակարգի ներսից, և Գորիկ Գուրգենիչն էլ շարունակելու է աշխատել ԱԱԾ շենքում։ Այսինքն՝ նա լինելու է Սերժ Սարգսյանի՝ համապատասխան գծով խորհրդականը, բայց իր աշխատասենյակը լինելու է ոչ թե նախագահականում, այլ ԱԱԾ-ում։ Սակայն Գուրգենիչի պլանները փոխվել են, երբ նա հասկացել է, որ պետ են նշանակում դրսից, ըստ այդմ իր հետ չաշխատած մեկին։ Ինչ կորոշի Սերժ Սարգսյանը հայտնի կդառնա այսօր կեսօրին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։