«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները զգուշանում են Սերժ Սարգսյանից

«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները զգուշանում են Սերժ Սարգսյանից

Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին:



ՀՀԿ-ում կանխազգում են, որ Սերժ Սարգսյանն այս «մերձեցմամբ» հերթական մեծ բլեֆն է սկսում, որի արդյունքում պատրաստվում է զոհասեղանին դնել իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների` իր իշխանությունն ամրապնդելու համար: Քանի որ ոչ ոք չգիտի, թե իրենցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն ինչ դեր է վերապահել` «զոհի՞», թե՞ «պտուղները վայելողի», ամեն դեպքում ինքնապաշտպանության բնազդով սկսել են ուղիներ փնտրել՝ «մերձեցումը» տապալելու համար:



Մանրամասները «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: