ՀՅԴ-ն ազգային արժեք է, եւ պետք չէր «ամուսնության» տանել

ՀՅԴ-ն ազգային արժեք է, եւ պետք չէր «ամուսնության» տանել

Դաշնակցություն-ՀՀԿ «ամուսնությանն» ինչպե՞ս են վերաբերվում ԱԺ ամենաընդդիմադիրները: Նիկոլ Փաշինյան. «Այս պահին չեմ մեկնաբանում»: Զարուհի Փոստանջյանն այդ «ամուսնությունը» համարում է կոնյունկտուրային, ոչ գաղափարական. «ՀՅԴ-ն ազգային արժեք է, եւ պետք չէր «ամուսնության» տանել այդ արժեքը»: Իսկ որ սպասվելիք կադրերը քանիցս օգտագործված էի՞ն: «Ճիշտ է՝ դեռ նշանակումներ չկան, սակայն անուններ են շոշափվում, որոնք արդեն իսկ եղել են նախարարներ, եւ որեւէ որակական փոփոխություն նրանց պաշտոնավարման ժամանակ չենք տեսել: Հասկանալի է, որ ամեն բան արվում է ավտորիտար ռեժիմի կյանքը երկարաձգելու համար, անգամ սեփական, իրենց նվիրյալ կադրերին են զոհաբերում։ Ոչ մի կապ չունի` ով է նախարար, որ կուսակցությունից, ռեժիմը պատրաստ է զոհաբերել բոլորին համատարած՝ հանուն իր շահի: Ամեն բան ստալինյան տրամաբանության մեջ է. եթե այն ժամանակ կրակում-սպանում-աքսորում էին, այսօր «փափուկ»-անարյուն է իրականացվում»: