Միասնական հավաք-երթ (ուղիղ միացում)

Միասնական հավաք-երթ (ուղիղ միացում)

Մարտիմեկյան իրադարձությունների տարելիցին ընդդիմադիր վեց ուժեր երեկոյան միասնական հավաք-երթ են անցկացնելու՝ «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով:



Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի Ժողովրդական կուսակցություններին, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» շարժմանը համատեղ հայտարարությամբ միացել են նաև Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում»-ը, Աշոտ Մանուչարյանի «Հայաստան» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ղեկավար անդամ է Նիկոլ Փաշինյանը:



Տեղեկացնենք նաև, որ այսօր լինելու է ընդամենը մեկ ելույթ և մեկ հայտարարություն, կազմակերպիչները որոշել են՝ լայնածավալ ելույթներ չեն լինելու: Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով քայլելու են դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ դնեն: Թե ինչպես կդասավորվի ընթացքը, արդեն կախված է մարդկանց քանակից և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի որոշումից: Հավելենք նաև, որ այսօր արդեն բազմաթիվ մարդիկ, միավորնումներ, կուսակցություններ հասցրել են լինել Մյասնիկյանի արձանի մոտ և ծաղիկներ դնել այնտեղ:



Հավելենք նաև, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն էր արել, որ եթե մարդկանց անհրաժեշտ քանակ հավաքվի, ապա անհնազանդության քայլեր կիրականացնեն:



Առաջարկում ենք Ազատության հրապարակում ծավալվող իրադարձություններին և երթին հետևել ուղիղ միացմամբ: