«Նոր Հայաստանը» շարունակում է անհնազանդությունը

«Նոր Հայաստանը» շարունակում է անհնազանդությունը

Քիչ առաջ «Հրապարակ»-ի թղթակիցը տեղեկացրեց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի համատեղ հավաք-երթի ժամանակ «Նոր Հայաստան»-ի անդամները մարդկանց հորդորում են չհեռանալ՝ ասելով. «Սիրելի քաղաքացիներ, հեռանալը լուծում չէ»։ Լրագրողի հարցին, թե պատրաստվու՞մ են անհնազանդության, նրանք ասել են, որ դեռ պարզ չէ։ Մեր թղթակիցը «Նոր Հայաստան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվել է, թե հետաձգվու՞մ են անհնազանդության քայլերը, նա ասել է, որ համատեղ միջոցառումն ավարտված է, իսկ անհնազանդությունն իրենք սկսել են դեկտեմբերին եւ շարունակելու են։