Բերման ենթարկվածները 11-15 հոգի են

Բերման ենթարկվածները 11-15 հոգի են

Այս պահին Կենտրոնի ոստիկանությունում են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: Թե քանի մարդ է բերման ենթարկվել Մաշտոցի պուրակի ակցիայից, ոստիկանները հրաժարվում են մեկնաբանել: Ասացին, որ շուտով կտեղեկացնենք, բայց այդպես էլ ոչ մի ինֆորմացիա: Մեզ տեղեկացրին, որ ոստիկանական բաժանմունքից բաց են թողել միայն Կարո Եղնուկյանին,, որպեսզի այցելի կնոջը` Ռուզաննա Եղնուկյանին, ում  ոստիկանները հարվածել էին ակցիայի ժամանակ: Կինը գտնվում է հիվանդանոցում: 



Մեր տեղեկություններով` բերման ենթարկվածները 11-15 հոգի են, նրանց մեջ կան  թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, թե «Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչներ: