Վթար Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում. կա 1 զոհ

Վթար Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում. կա 1 զոհ

Ապրիլի 5-ին, ժամը 21.46-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վար են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:



Պարզվել է, որ բախվել են «Վազ 21013» մանիշի 33 LT 614 (վարորդ` 1958 թ. ծնված Ռ. Գ.) և «Նիսան տիդա» մակնիշի 34 VT 472 պետհամարանիշներով ավտոմեքենաները:



Մինչ հրշեջ-փրկակարարների կանչի վայր հասնելը «Վազ 21013» մանիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1962 թ. ծնված Հ. Դ.-ը և Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:



Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Գ.-ի դին: