Վերջին պատրաստությունների մեջ

Վերջին պատրաստությունների մեջ

Մեր տեղեկություններով, այս օրերին Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինտենսիվ աշխատում են նոր ստեղծվելիք կուսակցության «դեկրետների» եւ «հեռանկարների» վրա: «Արտաքաղաքական ֆորս-մաժորը նրանց վերջին «ապաստանն» էր, որը կարդարացներ այդ կուսակցության բազիսը. կյանքն այդ հնարավորությունը տվեց նրանց»,- ասաց լավատեղյակ աղբյուրը: «Կուսակցությունը շատ «մոշչնի» ու խարիզմատիկ մարդկանցից է բաղկացած, եւ առաջիկա երկուշաբթի-երեքշաբթի պարոն Օսկանյանը, հավանաբար, կհայտարարի, որ այլեւս եւ մեկընդմիշտ ստեղծում է կուսակցությունը»: