Հրադադարի պայմանավորվածությունը ձեռք են բերել ՀՀ-ի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբերի ղեկավարները

Հրադադարի պայմանավորվածությունը ձեռք են բերել ՀՀ-ի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբերի ղեկավարները

Կառավարության ամեն հինգշաբթի կայանալիք նիստը տեղափոխվել է այսօր ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդևի ՀՀ այցի կապակցությամբ։ Այսօրվա նիստում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԼՂՀ-ում ապրիլի 1-ի լույս 2-ի գեշերվանից սկսված եւ մինչ երեկ տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ զոված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հիշատակը: Նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ԶՈՒ լայնածավալ ռազմական ագրեսիա է հրահրել, կիրառվել են տանկեր, ծանր հրետանի, եւ օդուժ, որոնց թիրախ են դարձել ԼՂՀ ՊԲ դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:



Ներկայացնելով իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբերի ղեկավարներն են պայմանավորվածություն ձեռք բերել հրադադարի ձեռքբերման հարցում, իսկ թե երբ է դա ձեռք բերվել, չասաց, չի բացառվում, որ դա տեղի է ունեցել ռուս ղեկավարների հետ հեռախոսազրույցի արդյունքում:



 



Ի դեպ, կառավարության շենքի մոտ այսօր, խախտելով ավանդույթը, չէին հավաքվել ո՛չ Հյուսիսային պողոտայի, ո՛չ Կոնդի, ո՛չ Նորաշենի բնակիչները, ովքեր իրենց բնակարաններն էին պահանջում։ Անգամ ավանդատեր Սաշա Բաղոյանը չկար, ով իր բարձրախոսով հայտարարություններ էր անում ու պահանջում իր ավանդի վերադարձը։ Խաղաղ էր նաեւ կառավարության շենքի մուտքը, ոչ թե այն պատճառով, որ խնդիրները լուծում էին ստացել, այլ պարզապես ավելի կարեւոր խնդիր կա՝ սահմանին տիրող վիճակը: