Ռոգոզինը զենքի նոր խոստումնե՞ր է տալիս

Ռոգոզինը զենքի նոր խոստումնե՞ր է տալիս

Դեռեւս անցյալ տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Մոսկվան այս տարի կվերջացնի Բաքվին ռազմական մատակարարումները, որոնք արդեն կատարվում են մոտ վեց տարի: Սակայն որքան էլ զարմանալի է, պարզվում է, դա այնքան էլ այդպես չէ: Haqqin.az-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությանը, գրել է, որ Ռուսաստանը կշարունակի զենք-զինամթերքի եւ սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին՝ որպես իր ռազմավարական գործընկերոջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Ասել է, թե՝ «ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես» տրամաբանությամբ ռուսական գործելաոճը շարունակվում է: Իսկ այդ նույն ռուսական զենքը կրակում է հայկական, ասել է, թե՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի ուղղությամբ: Խոսքն այստեղ այլեւս Ղարաբաղի մասին չէ, այլ այն, որ կրակոցներ սկսել են հնչել բուն հայկական սահմանի ուղղությամբ՝ ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի մոտ: