Բախում Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց. ադրբեջանական մամուլը խճճվել է սեփական ստի թակարդում. տեսանյութ

Բախում Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց. ադրբեջանական մամուլը խճճվել է սեփական ստի թակարդում. տեսանյութ

Ինչպես փոխանցում է АПA գործակալությունը, ապրիլի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան առաջ Եվրոպայի ադրբեջանական ընկերության կողմից կազմակերպված ցույցի մասնակիցները հարձակման են ենթարկվել այսպես կոչված «հայ ծայրահեղականների» կողմից: Ըստ նույն հաղորդման՝ վերջիններս զինված են եղել մետաղե մտրակներով ու շշերով եւ հարձակվել են շուրջ  երկու հարյուր ցուցարարների վրա: Դեպքի վայր է ժամանել Փարիզի հատուկ նշանակության ոստիկանական ջոկատը: Ներկայումս կատարվում է քննություն: Ուշագրավ է սակայն այն, որ նույն ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց` haqqin.az-ը, ներկայացնելով Գերմանիայում թուրքերի եւ քրդերի բախումը, շատ կարճ նաեւ հիշատակում է, որ նախօրեին Քրդական բանվորական կուսակցության մի խումբ անդամներ փորձել են հարձակվել նաեւ ադրբեջանցիների վրա, ովքեր Հայաստանի դեսպանատան առաջ բողոքի ցույց են արել:



Այս տեսանյութում ներկայացվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան դիմաց քրդերի հարձակումը ադրբեջանցիների վրա, որը ադրբեջանական APA-ն ներկայացրել էր որպես հայ ծայրահեղականների հարձակում: Երկրորդ տեսանյութը, որը RT.com-ինն է, ներկայացված է Գերմանիայում քրդերի ու թուրքերի բախումը: Տեսանյութը կարող եք դիտել ստորեւ: