Մոսկվայում օրական մինչեւ երկու հազար ապօրինի միգրանտ է բերման ենթարկվում

Մոսկվայում օրական մինչեւ երկու հազար ապօրինի միգրանտ է բերման ենթարկվում

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները օրական մինչեւ երկու հազար ապօրինի միգրանտների են բերման ենթարկում: Այս մասին հայտարարել է Մոսկվայի ոստիկանապետ Վյաչեսլավ Կոզլովը:



«Ամեն օր մենք մինչեւ երկու հազար ապօրինի միգրանտների ենք բերման ենթարկում, որոնք Մոսկվա են ժամանել առանց փաստաթղթերի: Այդ ճանապարհով էլ մենք փորձում ենք պայքարել ապօրինի միգրացիայի դեմ»,- РИА Новости-ին փոխանցել է Կոզլովը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում կա մոտ 200 տաքսու վարորդ, որոնց 40%-ը օտարերկրացիներ են՝ հիմնականում նախկին ԽՍՀՄ տարածքից: Վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 հազար տաքսու վարորդ: