Բակո Սահակյանը խորհրդակցություններ է անցկացրել Մատաղիսում, Թալիշում, Մարտակերտում

Բակո Սահակյանը խորհրդակցություններ է անցկացրել Մատաղիսում, Թալիշում, Մարտակերտում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ապրիլի 30-ին այցելել են Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը և Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:



Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:



ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում նաև ասվում է․ - «Խորհրդակցություններին մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք»: