«Երեւանը ռեւանշ է ուզում ». Ռիզվան Հուսեյնով

«Երեւանը ռեւանշ է ուզում ». Ռիզվան Հուսեյնով

 



Քառօրյա պատերազմի եւ Հայաստանում ԼՂ ճանաչման հնարավոր գործընթացի վերաբերյալ իր մեկնաբանությունն է ներկայացրել նաեւ Կովկասի պատմության կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների ՆԱՆԱ կենտրոնի գիտական աշխատակից Ռիզվան Հուսեյնովը:
«Մեկ ամիս է, ինչ անցել է հերթական սրացումը, որը տեղի ունեցավ ապրիլի սկզբին եւ հաջող ավարտ արձանագրեց Բաքվի համար, քանի որ հայկական կողմին զրկեց ռեւանշի հնարավորությունից: Երեւանն ռեւանշ է ուզում եւ դրա համար էլ վերջին շաբաթվա ընթացքում սկսել էին ակտիվանալ հայկական զինուժի գործողությունները:



Սա Երեւանի պատրաստած շոուն էր ներքին լսարանի համար: Միջազգային ասպարեզում էլ հիմա Հայաստանի հարաբերությունները իր ամենամոտ գործընկերների հետ` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, բավական լարված են: Ամենայն հավականությամբ դեռ որոշ ժամանակ լարվածությունը կպահպանվի շփման գծում »,- ասել է Ռիզվան Հուսեյնովը vesti.az-ի հետ զրույցում։