«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը Երևանում է

«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը Երևանում է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան: Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում է Երեւանում եւ փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները: 



Քառօրյա պատերազմից հետո Սամվել Բաբայանի մասին կրկին սկսեցին խոսել, այն տեսանկյունից, որ թշնամու համար ահուսարսափ դարձած գործչի վերադարձը հայրենիք, հնարավոր է, որ դրական ազդեցություն ունենա, եւ պե՛տք է, որ նա վերադառնա: Թերեւս, կարելի է ասել, որ այդ քննարկումներն ու պահանջները տեղ են հասել, եւ Բաբայանը որոշել է վերադառնալ Հայաստան: Միայն թե անհայտ է` ինչքան ժամանակով եւ ինչ նպատակով:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: