«Ժողովուրդ». Ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի. Վիտալի Բալասանյան

«Ժողովուրդ». Ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի. Վիտալի Բալասանյան

«Ժողովուրդը» գրում է. «Արցախի Հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը մշտապես համարվել է այն գեներալներից, որին ոչինչ երբեւէ չի կաշկանդել իրերն իրենց անունով կոչել: Գեներալը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց քառօրյա պատերազմի վեր հանած խնդիրները: «Ես՝ որպես զինվորականի մտածելակերպ ունեցող, կարծում եմ, որ չպետք է թույլ տայինք Ադրբեջանն այդքան վեր-վեր թռներ: Թող ինձ բոլորը ճիշտ հասկանան, ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի: Պետք է բեկումնային փոփոխություններ անել: Պետք է մենք տեխնիկապես հագեցնենք մեր պետության սահմանները: Նախ պետք է մեր սահմանների ֆիզիկական անվտանգության հարցը լուծենք, եթե մեր սահմաններն ամրացված չեն, նոր մանկապարտեզներ ունենալն անիմաստ է»,- ասել է Արցախի Հերոսը: Նրա կարծիքով երկարատեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է թշնամուն լռեցնել: «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու: Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի՝ մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, եւ այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երեւան: Սա սխալ է ու շատ վտանգավոր»»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: