Պոլիտեխնիկական համալսարանի 20 ուսանող ստացել է «Սուքիասյան» հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակներ

Պոլիտեխնիկական համալսարանի 20 ուսանող ստացել է «Սուքիասյան» հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակներ

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀԱՊՀ-ի տարբեր ֆակուլտետների բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով 20 ուսանողներ այս տարի ևս ստացել են «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակները։



Հիմնադրամի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Խաչատուր Սուքիասյանը կրթաթոշակի արժանացած ուսանողներին հանձնել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի պլաստիկ քարտեր՝ 250 000-ական ՀՀ դրամի առկայությամբ:



ՀԱՊՀ ուսանողներին տրվող այս կրթաթոշակի նպատակն է՝ խթանել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին` հայաստանյան ապագա աշխատաշուկան հնարավորինս համալրելով հմուտ և բանիմաց երիտասարդ մասնագետներով:
«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը, կարևորելով գիտության և կրթության դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, արդեն չորս տարի իրականացնում է այս ծրագիրը: «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 1999-ին և անընդմեջ իրականացրել է բազմաթիվ սոցիալական, մշակութային, կրթական ծրագրեր: