ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունն Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունն Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին

- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,



- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,



- Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները
Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:



ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ



19 մայիս, 2016թ.
ք. Ստեփանակերտ