Կառավարության աշխատակազմի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Կառավարության աշխատակազմի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 19-ին` ժամը 18.39-ին, ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։



Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել՝ 19.27-ին:



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեում՝ կառավարության աշխատակազմի պահեստի (առանց գույքի) տանիքում:



Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):