Շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրությունը.ԼՂՀ ՊՆ

Շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրությունը.ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ՝ մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը:



Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:



ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: