Հրդեհ՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին

Հրդեհ՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 20-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում այրվում են տնակներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ այրվում են Ա. Մ.-ին պատկանող երկու վագոն-տնակ (տնակները (6x3 մ) շահագործվել են որպես արագ սնննդի կետ):



Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.04-ին, մարվել՝ 03.58-ին:



Մասամբ այրվել է առաջին վագոն-տնակը՝ գույքով (18 քմ) և երկրորդ վագոն-տնակի պատը (0.5 քմ):