Հրդեհ՝ Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում

Հրդեհ՝ Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 20-ին, ժամը 04.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 1-ին հարկից կրակ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.48-ին, մարվել՝ 05.03-ին:



Այրվել են մեկ շախմատի սեղան, համակարգիչ և փայտյա հատակը (3 քմ):