Վթար Հասրաթյան փողոցում.կա տուժած

Վթար Հասրաթյան փողոցում.կա տուժած

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 23-ին, ժամը 00.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գ․ Հասրաթյան փողոցի թիվ 9 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած․ անհրաժեշտ է շտապօգնություն։



Փրկարարները մոտեցել են դեպքի վայր։



Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պորշե Կայեն» մակնիշի 88 SC 886 պ/հ և «Մերսեդես» մակնիշի 34 TR 338 պ/հ (վարորդ Մ. Հ., ծնվ․ 1988 թ․) ավտոմեքենաները: Մ․ Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։