«Ժողովուրդ». Կուսակցություն ստեղծելու մենաշնորհն անցնում է քաղաքական ակտիվիստներին

«Ժողովուրդ». Կուսակցություն ստեղծելու մենաշնորհն անցնում է քաղաքական ակտիվիստներին

«Ժողովուրդը» գրում է. «90-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբներին Հայաստանում նոր կուսակցությունները ստեղծվում էին մեծ կուսակցությունների տրոհման արդյունքում: Հետո օլիգարխները կամ մեծահարուստ պաշտոնյաները սկսեցին կուսակցություններ ստեղծել: Միայն վերջին մեկ տարում ԲՀԿ-ի տրոհման արդյունքում 1 կուսակցություն արդեն ստեղծվել է, 2-ն էլ առաջիկայում կստեղծվեն: Այժմ էլ նոր կուսակցությունը ստեղծելու «մենաշնորհը» սկսել է անցնել քաղաքացիական ակտիվիստների խմբերին: Առաջիկայում եւս մեկը կհիմնադրվի, որը սակայն կլինի մարզային կուսակցություն: Հուլիսի 1-ին Գյումրիում տեղի կունենա «Գաղափարակից լիբերալների ալյանս» կամ նույնն է, թե ԳԱԼԱ հեռուստաընկերության կուսակցության հիմնադիր համագումարը: Այն գիտակցումը, որ Հայաստանի քաղաքական կյանքում սերնդափոխությունն անխուսափելի է, շատ մարդկանց մոտ ազնիվ մղումներ է առաջացրել` փորձել իրենց ուժերը քաղաքական դաշտում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: