«Առավոտ». Որքան շատ լինեն քաղաքական հայտերը, այնքան լավ

«Առավոտ». Որքան շատ լինեն քաղաքական հայտերը, այնքան լավ

«Առավոտ»-ը գրում է. ««Սամվել Բաբայանը քննադատում է իշխանություններին՝ առայժմ հիմնականում մնալով «ռազմական թեմաների» շրջանակում, լավ Է անում, շատ մի նեղվեք, փորձեք գտնել այդ քննադատության մեջ ռացիոնալ հատիկը։ Իշխանության ներկայացուցիչները չեն համաձայնում այդ քննադատության հետ, Էլի լավ են անում, կարծում են, որ դա քաղաքական հայտ Է, դարձյալ ՝ դա նրանց կարծիքն Է։ Անձնապես ինձ թվում Է, որ ոչ այս կողմում, ոչ Էլ այն կողմում «փերիներ», «ազգափրկիչներ» և «սպինոզաներ» չկան, բայց բոլորին պետք Է լսել, կարծիքը հաշվի առնել, բոլորի վաստակը տետք Է գնահատել։ Թե այս երկու կողմերի և թե՛ մնացած կողմերի տեսակետը տետք Է տեղ գտնի «Առավոտում», ես բոլորի տեսակետների հրապարակումը ողջունելի եմ համարում։
Իսկ ի՞նչ վատ բան կա քաղաքական հայտ ներկայացնելու մեջ։ Ոչ մի՝ Էլ ե՞րբ պիտի այդ հայտը ներկայացվի, եթե ոչ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Որքան շատ լինեն քաղաքական հայտերը, այնքան լավ։ Անհանգստանալ Է պետք, երբ քաղաքական հայտեր չկան, քանի որ դա կնշանակեր, որ պայքարն ընթանալու Է ոչ քաղաքական մեթոդներով»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։