Հայկ Խանումյանին ծեծի են ենթարկել

Հայկ Խանումյանին ծեծի են ենթարկել

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի են ենթարկել: «ՍիվիլՆեթի»  լրագրող Դերենիկ Մալխասյանը Ստեփանակերտից հաղորդում է, որ  առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում պայմանավորված են եղել հանդիպել Հայկ Խանումյանի հետ՝ հարցազրույցի համար: Երբ Խանումյանը մոտեցել է, զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով նկարել՝ ինչ է կատարվում, նրա հեռախոսը առգրավել են:



Ներկայումս նա Ստեփանակերտի հիվանդանոցում է: Hraparak.am-ին հիվանդանոցից ասացին, որ առայժմ առողջական վիճակի մասին որեւէ տվյալ չեն կարող հաղորդել, ավելի ուշ փորձենք: Հայկ Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանն էլ իր էջում գրել է հետեւյալը. «Բակո Սահակյանի հանցավոր թիմը, ավելացնելու ոչինչ չունեմ»:



Հավելենք, որ Հայկ Խանումյանը հանդես է գալիս ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու նախաձեռնությամբ: