«Ժողովուրդ». ՊՆ-ում նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը

«Ժողովուրդ». ՊՆ-ում նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարման պայմանագրերը ցանկացած ընկերության համար նվեր են, քանի որ նման գործարքներն ընկերությունների համար ապահովում են հաստատուն եկամուտ՝ երբեմն շուկայականից բարձր գներով: Ու որքան էլ խոսվում է ՊՆ-ում գնումների ավանդույթը փոխելու մասին, նույնիսկ պաշտոնանկություններ են տեղի ունենում, միեւնույն է՝ առարկայական ոչինչ չի փոխվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ, օրինակ, բանակի ձվի մատակարարման պայմանագրով, որը կնքվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ, ձուն մատակարարվում է 53 դրամով: Եւ, ահա, այս տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո, մեկ այլ թռչնաֆաբրիկա ՀՀ ՊՆ-ին առաջարկել է ձուն մատակարարել 40-ից 45 դրամով: Սակայն ՊՆ-ն հրաժարվել է ավելի էժան արժեքով ձու գնելու տարբերակից»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: