«ՉԻ». Բալասանյանն ասել է՝ եթե չառաջադրվեմ, մեծ ամոթ կլինի

«ՉԻ». Բալասանյանն ասել է՝ եթե չառաջադրվեմ, մեծ ամոթ կլինի

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Մեր տեղեկություններով Սամվել Բալասանյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին ու խնդրել թույլ տալ այս անգամ էլ դառնալ Գյումրիի քաղաքապետ՝ պատճառաբանելով, թե բոլոր խոշոր քաղաքներում քաղաքապետերը 1 ժամկետից ավելի են պաշտոնավարել: Բալասանյանը, ըստ նույն աղբյուրների, ասել է, որ եթե ինքն այս անգամ չառաջադրվի, իր համար մեծ ամոթ կլինի: Խնդրել է թույլ տալ և աջակցել, որ ինքը երկրորդ անգամ էլ դառնա Գյումրիի քաղաքապետ, խոստացել է անձնական գումարներից ներդրումներ անել Գյումրիում:

Եվ հիմա ՀՀԿ-ում այդ առումով որոշակի «մանթրաժ են», քանի որ մինչ սույն հանդիպումը կուսակցությունը քննարկել ու որոշել էր, որ այս անգամ Գյումրիում իրենց թեկնածուն պետք է լինի ՀՀԿ անդամ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: