Երեւանում ժամանակավորապես փողոցներ կփակվեն

Երեւանում ժամանակավորապես փողոցներ կփակվեն

«Երեւանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան եւ խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից - 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթեւեկությունը՝ Ազատության հրապարակ - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ:



Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը։