Սանդերսը պաշտոնապես կաջակցի Քլինթոնին

Սանդերսը պաշտոնապես կաջակցի Քլինթոնին

ԱՄՆ սպասվող նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Բըրնի Սանդերսը պաշտոնապես կաջակցի իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնին։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ներկուսակցական անցուդարձից տեղյակ իր աղբյուրներին։ Ըստ այդմ՝ երեքշաբաթյան գաղտնի նախապատրաստությունից հետո Սանդերսը հանդես կգա հայտարարությամբ եւ իր աջակցությունը կհայտնի Հիլարի Քլինթոնին։ Միաժամանակ նշվում է, որ այս գործարքը կայացել է երկու թեկնածուների քարոզչական մենեջերների համաձայնության արդյունքում։