«Սասնա ծռեր»-ի անդամներից էլի վիրավորներ կան, իսկ Պավլիկին ու որդուն այս պահին վիրահատում են

«Սասնա ծռեր»-ի անդամներից էլի վիրավորներ կան, իսկ Պավլիկին ու որդուն այս պահին վիրահատում են

ՀՀ ոստիկանության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է նաև, որ Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են: