Մանրամասներ ՊՊԾ գնդի տարածքում թռիչքներ կատարած ուղղաթիռների մասին

Մանրամասներ ՊՊԾ գնդի տարածքում թռիչքներ կատարած ուղղաթիռների մասին

Մեր տեղեկություններով` հուլիսի 25-ին ՊՊԾ գնդին մոտ բարձրության վրա թռչող երկու ուղղաթիռներն իրականում թռել են Երևանում գտնվող Էրեբունի օդանավակայանից: Չնայած որ նրանք ռազմական ուղղաթիռներ են, այնուամենայնիվ, զինված չեն եղել: Թռչել են երկու նպատակով՝ ահաբեկել հավաքված մարդկանց և ներսում գտնվողներին նետել մի քանի թռուցիկներ, որոնց վրա նշված է եղել ԱԱԾ-ի հայտարարությունը՝ հանձնվելու մասին 4 կետը և ինչ է կատարվելու հանձնվելու դեպքում: Այդ հայտարարությունը ԱԱԾ-ն տարածել էր, բայց հոսանք, ինտերնետ չլինելու պատճառով «Սասնա ծռերը» տեղյակ չէին: