Տավուշի մարզի Չինչին գյուղի 82-ամյա քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել

Տավուշի մարզի Չինչին գյուղի 82-ամյա քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է` հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ.Կ-ն (1934 թ.ծնված) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:



Փրկարարները Գյուրջինանց յալը կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:



Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ:



Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:



Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 08.00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: