Վթար Աբովյան փողոցում

Վթար Աբովյան փողոցում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է` հուլիսի 30-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Տոյոտա մակնիշի 11 NA 111 պետհամարանիշով և ԲՄՎ մակնիշի 10 GS 045 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել). տուժածներ չկան: