Այսօր Ընկերության միջազգային օրն է

Այսօր Ընկերության միջազգային օրն է

Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը:



ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա։



Նոր տոնի համար գաղափարախոսական հիմք են դարձել հանուն ամբողջ մոլորակի բարօրության, բռնությունների դադարեցման եւ համաշխարհային մշակույթի բնագավառում գործողությունների ծրագիրն ու հռչակագիրը։