Դա ազգային տականքության յուրատեսակ դրսևորում է. ՀՎԿ

Դա ազգային տականքության յուրատեսակ դրսևորում է. ՀՎԿ

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ, արդեն մարդկային չէ, բանական չէ:



Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով: Պետք չէ այսչափ լկտիանալ ու ձեռք բարձրացնել երիտասարդ աղջիկների, կանանց վրա, տարեցների ու ակնհայտ հաշմություն ունեցողների վրա:



Դա մարդկային տականքության ցցուն դրսևորում է, ավելի ճիշտ ազգային տականքության յուրատեսակ դրսևորում: Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, կամ ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու: Ընտրված մեթոդը ամենավատ տարբերակն է: Դա միայն ավելացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը»:



Անհապաղ անհրաժեշտ է գտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքական եղանակներ, իսկ իշխանությունը փոխզիջումների գնալու փոխարեն վերցրել է ինքնաոչնչացման ուղին: Ավելի վաղ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր գրել. «Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ: Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը եւ սադրեցին բախումներ»: