Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց

Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց

ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց:



ՊԲ առաջապահ զորամասերը, տիրապետելով օպերատիվ-մարտավարական իրադրությանը, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: