ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին

Հայ էպիկական եւ պատմական դրվագներում հայ կինը իր վրա է վերցրել պետության պահպա նության եւ կառավարման իրավունքը:
Հայոց հերոսական պատմության մեջ հայ կինը հայ տղամարդու հետ հավասար կռվել է հանուն հայրենիքի, հանուն պատվի ու հավատքի եւ միասնաբար չեզոքացրել է Հայրենիքին սպառնացող վտանգները:
Հայ կինը միշտ եղել է ամուր հենարան եւ օգնել է հայ տղամարդուն ղեկավարելու երկիրը, իսկ անհրաժեշտության դեպքում իր վրա է վերցրել երկրի կառավարման պատասխանատվու թյունը:
Հայ Կնոջ նվիրվածությունն ու վստահելի էությունը էպիկական է:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է խորը ճգնաժամային վիճակ, հետեւա բար, հայ կինը այս անգամ եւս պետք է իր հեղինակավոր եւ պահանջված խոսքն ասի:
Ապրիլյան քառօրյա պատերազմը եւ վերջին իրադարձությունները մեզ պարտադրեցին ժամ առաջ հանդես գալ առաջարկով:

«Հայ Կանաց Խորհուրդ»-ն առաջարկում է Ձեզ հետ միասին կազմակերպել հրատապ քննարկում՝ «Անկախությունից հետո երկրում ստեղծված խորը ճգնաժամը ծնող պատճառները» թեմայով` ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր որոնելու եւ լուծումներ առաջարկելու համար:

Հայ ազգի համար առաջացել է պայթյունավտանգ իրավիճակ եւ մենք միասնաբար պետք է բազում խնդիրների լուծման ելքերը գտնենք:
Հայ կինը երկրում ստեղված այս իրավիճակում եւս պետք է գտնվի իր բարձրության վրա:


Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի
ԵՄ բաժնի պատասխանատու-ներկայացուցիչ,
«Հայ Կանաց Խորհուրդ»-ի ատենապետ`
Կարինե Հայրապետյան
Գերմանիա, Մայնց
08.08.2016թ.