Ընդամենը 10 մլն դրամ ու 30 հազար դոլա՞ր

Ընդամենը 10 մլն դրամ ու 30 հազար դոլա՞ր

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը վերջերս նշանակվելով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ- Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի մասին հայտարարագիրը։



Համաձայն հայտարարագրում լրացված տվյալների՝ Երևանի նախկին ոստիկանապետը, որը ժամանակին ոչ ուղղակի, միջնորդավորված կերպով կապ ուներ բիզնես ոլորտի հետ (նրա ընտանիքին էր պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պարտքերի պատճառով սնանկացավ) և գուցե հիմա էլ որևէ կերպ կապ ունի բիզնեսի հետ, ներկայացրել է այս իմաստով ոչ այդքան ճոխ հայտարարագիր։ Նախ ներկայացված հայտարարագրում որևէ տվյալ չկա Նազարյանին պատկանող շարժական կամ անշարժ գույքի վերաբերյալ։



Այսինքն՝ Ներսիկ Նազարյանը որևէ մեքենա կամ բնակարան, հողատարածք, շենք-շինություն չունի, կամ ունի՝ իր անունով գրանցված չէ կամ էլ ունի, բայց հայտարարագրում այդ մասին ոչինչ չի ներկայացրել։ Տվյալներ չկան նաև պաշտոնատար անձին պատկանող արժեթղթերի, ներդրումների և փոխառությունների սյունակներում։ Միայն մեկ տվյալ է նշված՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (15.07.2016) պաշտոնատար անձի դրամական միջոցները։ Ըստ այդմ՝ Ներսիկ Նազարյանը մեկ ամիս առաջ, երբ ստանձնեց իր նոր պաշտոնը, ունեցել է 10 մլն ՀՀ դրամ և 30.000 ԱՄՆ դոլար։ Ընդամենը այսքանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ