«Ժողովուրդ». ներկրված կարտոֆիլը ձեռնունայն է թողել հայ գյուղացուն

«Ժողովուրդ». ներկրված կարտոֆիլը ձեռնունայն է թողել հայ գյուղացուն

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարի Հայաստանում վաղահաս կարտոֆիլ աճեցրած գյուղացիները փաստի առաջ են հայտնվել` չկարողանալով իրենց բերքն իրացնել: Բանն այն է, որ ընթացիկ տարվա միայն առաջին կեսին Հայաստան է ներկրվել որպես սննդամթերք սպառման համար նախատեսված 3 հազար 750 տոննա կարտոֆիլ, գրեթե նույնքան էլ սերմացու կարտոֆիլ է ներկրվել: Արդյունքում, տեղական կարտոֆիլ արտադրող գյուղացիները ստիպված են եղել իրենց ապրանքը վաճառել կիլոգրամը առավելագույնը 100 դրամով: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կարտոֆիլ ներկրվել է հիմնականում Ռուսաստանից` 2 հազար 358 տոննա: Ըստ ծավալի՝ հաջորդ երկիրը Եգիպտոսն է, որտեղից Հայաստան է ներկրվել 889 տոննա կատոֆիլ: Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ներկա իշխանությունների անողնաշար լինելու բնույթը: Ի վերջո, հասկանալի է, չէ, որ խոշոր ծավալներով կարտոֆիլի ներմուծումից Հայաստանի գյուղացիները սնանկանալու են: Պետական կառույցների դերը նման պայմաններում այն է, որ պաշտպանեն սեփական արտադրողին, այլ ոչ թե մի քանիսի բիզնես շահերը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: