«Ժողովուրդ». Պատճառը Հայաստանի քաղաքական կյանքն է, որ միշտ նույնն է

«Ժողովուրդ». Պատճառը Հայաստանի քաղաքական կյանքն է, որ միշտ նույնն է

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա հուլիսին պետական բյուջեն կրկին թերակատարվել է: «ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, 1,5 միլիարդ դրամով պակաս հարկեր են հավաքագրվել: Այս երեւույթի վրա, իհարկե, կարելի էր աչք փակել, եթե Հայաստանի տնտեսությունում այնպիսի զարգացումներ տեղի ունենային, որոնք հույս կներշնչեին, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի: Սակայն Հայաստանում շարունակում են թեւածել համընդհանուր հուսահատությունը եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը: Ու այս երեւույթի միակ եւ հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքը միշտ նույնն է:



Մինչդեռ աշխարհի ամենազարգացած եւ բարձր կենսամակարդակ ունեցող երկրները նրանք են, որտեղ պարբերաբար իշխանափոխություն է տեղի ունենում: Ընտրությունը հասարակության մեջ ընկալվում է որպես կառավարության փոփոխություն, իսկ պաշտոնյաներն էլ իրենց հավերժ չեն զգում ու չեն լկտիանում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: