«ժողովուրդ». Արձակուրդից հետ կանչված Երանոսյանը ՀՔԾ է այցելել

«ժողովուրդ». Արձակուրդից հետ կանչված Երանոսյանը ՀՔԾ է այցելել

«Ժողովուրդը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել: Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց: «Ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը: «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Լեւոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՞ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: