«Հայկական ժամանակ». Գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու

«Հայկական ժամանակ». Գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու

«Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու։ Խոսքը վերաբերում է Շիրակի, Արագածոտնի ել Սյունիքի մարզի համայնքներին։ Ի դեպ, դրանց մի մասում առաջին դասարան չկա արդեն 3-րդ տարին։



Գյուղապետերը մեր թղթակցի հետ զրույցում, որպես այդ երևույթի հիմնական պատճառ, նշել են արտագաղթը։ Նաև ասել են, որ գյուղերից չհեռացած երիտասարդներն էլ հապաղում են ընտանիք կազմել, երեխաներ ունենալ»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։